Ժամանց բնության գրկում քաղաքաբնակ երեխաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 13, 2011 15:14

<Կենտավր> հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը

Երևանի դպրոցականներին

առաջարկում է ուսուցողական-ժամանցային ծրագիր բնության գրկում

սիրված կենդանիների հետ

 

Կենտրոնը գտնվում է Ուշի գյուղում՝ Երևանից 35 կմ հեռավորության վրա, Աշտարակի հարևանությամբ: Կենտրոնում բնակվում է 11 ձի և 9 շուն: Այցելության ընթացքում երեխաները կշփվեն կենդանիների հետ, կլսեն զարմանալի ու հետաքրքիր պատմություններ նրանց մասին, հմուտ մարզիչների հսկողությամբ կձիավարեն, կայցելեն կենտրոնից ոչ հեռու գտնվող Սուրբ Սարգսի վանք, որտեղ թաղված են Սուրբ Սարգսի մասունքները: Ցանկացողները կարող են oգտվել ճոճանակներից կամ տեղում իրենց տպավորությունները ներկերով փոխանցել թղթի կամ ձորաքարերի վրա:

Մեր բացօթյա տաղավարում ձեզ կհյուրասիրենք դաշտային մասուրից պատրաստված համեղ թեյ, թխվածքաբլիթ և սուրճ :

 

Ծրագրի տևողությունը`  մինչեւ  5 ժամ:

Արժեքը`  30 000 դրամ մինչև 15 հոգուց բաղկացած խմբի և

50 000 դրամ 20-30 հոգուց բաղկացած խմբի համար:

 

Այսօրինակ այցելությունները նպատակ ունեն մեր քաղաքաբնակ երեխաներին մոտեցնել բնությանն ու կենդանիներին, օգնել նրանց դառնալ հոգատար ու հանդուրժող միմյանց հանդեպ, սովորել պահպանել բնությունն ու պաշտպանել կենդանիներին:

 

Դիտվել է 1667 անգամ:

Leave a Reply