Սեբաստիայի փողոցում բախվել են 31 երթուղայինն ու «ՎԱԶ-2102» մակնիշի մեքենան. 3 մարդ վնասվածքներ է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 12, 2011 12:24

Մայիսի 11-ին  ՝ժամը  18.21-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 31 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են թիվ 31 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0923 Լ պետհամարանիշի  և «ՎԱԶ-2102» մակնիշի 13 ՏՍ 435 պետհամարանիշի  ավտոմեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի բնակիչ, 1968թ.-ին  ծնված Ասման Այդարյանը  ստացել է ոտքի կոտրվածք, իսկ ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝1968թ.-ին ծնված  Զինա Մստոյանը և 1995թ.-ին ծնված Մուրազ Այդարյանը  ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Փրկարարների ուժերով Ա. Այդարյանը, Զ. Մստոյանը և Մ. Այդարյանը  տեղափոխվել են Երևան քաղաքի «Մալաթիա»  բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 846 անգամ:

Leave a Reply