Լենինգրադյան փողոցում իրար են բախվել 3 մեքենաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 10, 2011 11:39
Մայիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա-Կորոլա», «Ֆորդ-Տրանզիտ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ-Տրանզիտ» միկրոավտոբուսի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1331 անգամ:





Facebook
Tweet This