Գյուղնախարարն այցելել է Արագածոտնի մարզ եւ տեղում ծանոթացել կարկտահարության հետեւանքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 5, 2011 15:10
Սերգո Կարապետյանը տեղում ծանոթացել է մարզի որոշ տարածքներում տեղացած կարկուտի հետեւանքով առաջացած իրավիճակին, շրջել Ուջան, Ագարակ, Ոսկեվազ, Կոշ գյուղերում, եղել ռադիոլոկացիոն կենտրոնում: Ներկայում հաշվարկվում է մայիսի 4-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասի չափը:
Արագածոտնի մարզում մայիսի 4-ին՝ ժամը 18.00-ից 19.20-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են 21 գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունիցտեղեկացրել են, որ վնաս են կրել, մասնավորապես, Ագարակ, Աղձք, Օրգով, Ուջան, Մաստարա, Կարմրաշեն, Ակունք, Շղարշիկ, Եղնիկ, Իռինդ, Կաթնաղբյուր, Վերին Սասնաշեն, Մեծաձոր, Օթեւան, Լեռնարոտ, Ագարակավան, Ավան, Ոսկեվազ, Ոսկեվան, Կոշ եւ Փարպի գյուղերը:





Facebook
Tweet This