Փոքր սփոփանք
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 12, 2011 12:25
Կազանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը բավարարվեց մեկ փոքր մեդալով: Երկամարտում նա գրավեց 9-րդ տեղը` 245 կգ: Պոկում վարժությունում Մարգարյանը հաղթահարեց 105 կգ-ոց ծանրաձողը և զբաղեցրեց 9-րդ տեղը: Հրում վարժությունում 140 կգ արդյունով Մարգարյանը տիրացավ բրոնզե մեդալի: Հավելենք, որ երկամարտում չեմպիոն դարձավ Մոլդովայի ներկայացուցիչ Օլեգ Սիրգհին` 262 կգ:
Դիտվել է 791 անգամ:





Facebook
Tweet This