Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սերբիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 25, 2013 23:11
Ապրիլի 24-ին Բելգրադում Սերբիայի հայ համայնքի և ՀՀ պատվավոր հյուպատոսի համակազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Բելգրագում տեղադրված խաչքարի մոտ անցկացվեց հոգեհանգստյան արարողություն:
Ներկա էին հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Դիտվել է 12213 անգամ:





Facebook
Tweet This