Լևոն Արոնյանը կրկին հաղթեց Վասիլի Իվանչուկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | մարտի 27, 2013 23:09

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով  սպիտակ խաղաքարերով, հաղթեց  ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Մրցակիցները կատարեցին 30 քայլ: Մեր շախմատիստն այս մրցաշարում երկրորդ անգամ առավելության հասավ ուկրաինացի գրոսմայստերի նկատմամբ: Արոնյանը վաստակել է 6,5 միավոր: 7 միավոր ունի Մագնուս Կառլսենը, որը հաղթեց Բորիս Գելֆանդին: Նա միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր է վաստակել Վլադիմիր Կրամնիկը։ 10-րդ տուրում Կրամնիկը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին։

11-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։  Այս շախմատիստներն առաջին շրջանում բաժանել էին միավորը:

10-րդ տուր

Արոնյան – Իվանչուկ` 1:0
Կառլսեն – Գելֆանդ` 1:0
Գրիշչուկ – Կրամնիկ` 0:1
Ռաջաբով – Սվիդլեր` 0,5:05

ԱՂՅՈւՍԱԿ

1. Կառլսեն 7
2. Արոնյան 6½
3. Կրամնիկ 6
4. Սվիդլեր 4½
5. Գրիշչուկ 4½
6. Գելֆանդ 4½
7. Իվանչուկ 3½
8. Ռաջաբով 3½
Դիտվել է 1012 անգամ:

Leave a Reply