Թունավորում դեղորայքի չարաշահումից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 15, 2012 9:59
Նոյեմբերի 14-ին, ժամը 14.40-ին Երևանի Ռոստոմի 32 տան բնակիչ` 1975 թ. ծնված Կարեն Մխիթարյանը դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել:
Նույն օրը, ժամը 20.50-ին Երևանի Ծերենցի 7 շենքի 50-րդ բնակարանի բնակչուհի` 1992 թ. ծնված Լուսինե Ավանեսյանը դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Դիտվել է 745 անգամ:





Facebook
Tweet This