Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 8, 2012 14:23
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Դիտվել է 863 անգամ:





Facebook
Tweet This