Վաչիկ Վարդանյանը` մարտական սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 11, 2009 15:43
Հունաստանի Ֆեսսալոնիկ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից մեր երկրի ներկայացուցիչները վերադարձան երկու մեդալով:
68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը մարտական սամբոյի մրցումներում, պարտվելով միայն եզրափակչում, արժանացել է արծաթե մեդալի:
Մինչև այդ բրոնզե մեդալակիր էր դարձել դասական սամբիստ Աշոտ Դանիելյանը (74 կգ): Առաջնությանը մասնակցում էին 46 երկրների ներկայացուցիչներ:
Դիտվել է 1194 անգամ:





Facebook
Tweet This