Ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 17, 2011 11:23
ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011թ. դեկտեմբերի 16-ին ՌՈ բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով 16.12.2011թ. ժամը 20:00-ին ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը:
Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 1297 անգամ:





Facebook
Tweet This