Դուռը փակվել էր, 7 ու 11-ամյա երեխաները մնացել էին բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 2, 2011 13:17
Սեպտեմբերի 1-ին`ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 47 շենքի 42-րդ բնակարանի դուռը փակվել է և ներսում են մնացել անչափահաս երեխաներ. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2004 թվականին ծնված Կամո և 2000թվականին ծնված Սևակ Նազարյանները հանձնվել են ծնողներին:
Դիտվել է 893 անգամ:





Facebook
Tweet This