Հայաստանից` միայն մեկ մասնակից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | մարտի 4, 2011 12:56
Հայաստանի մեկ աթլետ` նիզականետորդ Մելիք Ջանոյանը, ներկայացնելու է Հայաստանը մարտի 19-20-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում: Նա Բուլղարիա է մեկնելու մարտի 10-ին` մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը տեղում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Փարիզում մեկնարկելու է աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի 5 մարզիկներ՝ վազորդներ Ամալյա Շառոյանը, Արման Անդրիասյանը, Արամ Դավթյանը, Սևակ Եղիկյանը և հեռացատկորդ Վարդան Փահլևանյանը:
Դիտվել է 904 անգամ:





Facebook
Tweet This