Շաքարախտը հնագույն մուտացիայի հետևանք է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | մարտի 3, 2011 12:41

Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են  երկրորդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման  գենետիկ պատճառները:

Սան Դիեգոյի հետազոտողները պարզել  են, որ 2-3 մլն տարի առաջ տեղի է ունեցել մարդկային CMAH գենի մուտացիա, ինչի հետևանքով մարդկանց մոտ խանգարվել է նեյրամինային` Neu5Ac и Neu5Gc թթուների սինթեզումը:  Ի տարբերություն մարդկանց, կաթնասուններն ինքնուրույն են մշակում այդ թթուները:

Փորձեր են կատարվել լաբորատոր մկների հետ: Գիտնականները փորձակենդանիների մի մասին ներարկեցին մուտացված CMAH` մարդկայինի նման, իսկ  մյուս մասի գենետիկայում փոփոխություններ չեն կատարել: Հետո կենդանիներին  կերակրել են  ճարպերի մեծ քանակ պարունակող սնունդով: Արդյունքում` բոլոր մկների մոտ զարգացավ ճարպակալում:

Մուտացված CMAH գենով կենդանիների մոտ ենթաստամոքսագեղձի «կղզյակներ», որոնք ինսուլին են արտադրում,   կրճատվեցին  65 %-ով: Նորմալ գեներով  մկների մոտ նմանատիպ փոփոխություներ չեղան: Պարզ դարձավ նաև, որ սովորական կենդանիները շաքարախտի զարգացման մեխանիզմի բացահայտման համար  հարմար չեն: Նրանց խոսքով, հետագա աշխատանքները միտված են լինելու նեյրամինաթթուների` Լանգերգանսի կղզյակների  բջիջների կենսագործունեության վրա ունեցած ազդեցությունը պարզելուն: Այդ պրոցեսները հասկանալով,կարելի է  երկրորդ տիպի շաքարախտի բուժման մոտեցումը փոխել:

Դիտվել է 1795 անգամ:

Leave a Reply