Հրադադարի ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | փետրվարի 21, 2011 5:08

 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի  13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ  հրադադարի ռեժիմի խախտվել է շուրջ   200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 1000 կրակոց:  Հատկանշական է, որ ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ ժամանակահատվածում արձանագրված խախտումների, այս շաբաթ` փետրվարի 15-ին ժամը 21-ն անց 45-ի սահմանում` շփման գծի հարավային ուղղությամբ, ադրբեջանական դիրքապահներն իրենց նախահարձակ գործողություններում օգտագործել են նաև “РПГ-7”  տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ:
    Հարկ է նաև նշել, որ հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ, փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
    Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
    Չնայած հակառակորդի կողմից դրսևորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

               ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 903 անգամ:

Leave a Reply