Եղեգնաձոր-Մարտունի ճանապարհին 3 բեռնատար է մնացել ձնաբքի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | փետրվարի 1, 2011 12:45

Երեկ ժամը 10.27-ին քաղաքացի Ա. Ղուկասյանից ահազանգ է ստացվել, որ ինքը և  իր գործընկերները  3 բեռնատար ավտոմեքենաներով մնացել են ձնաբքով փակված Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի Քարվանսարայ պատմական հուշարձանի մոտակայքում:

Ժամը 11.00-ին Եղեգնաձոր քաղաքի ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքները:

Ժամը 15.00-ի սահմաններում ճանապարհահատվածը մաքրվել է ձյունից, և ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի հատված:

Դիտվել է 1004 անգամ:

Leave a Reply