Կմրցի՞ Դարչինյանը Ռոհասի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հուլիսի 30, 2009 17:06

vik_vahtang_darchinyan11Թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հրաժարվել էր պաշտպանել IBF վարկածով չեմպիոնական իր գոտին, սակայն նա չեմպիոնի իր տիտղոսը կփորձի պահպանել WBC վարկածով:

«Albooxing.ru» կայքի վկայությամբ` Դարչինյանի պրոմոութեր Գերի Շոուն հայտնել է, որ, ամենայն հավանականոևթյամբ, չեմպիոնի մրցակիցը կլինի մեքսիկացի Թոմաս Ռոհասը: 29-ամյա այս բռնցամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 31 հաղթանակ է տարել, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և 11 պարտություն է կրել: Դարչինյանը 31 հաղթանակ է տարել, 1 մրցամարտ ավարտել է ոչ-ոքի և 2 անգամ պարտվել է:

Դիտվել է 1281 անգամ:

Leave a Reply