Ձերբակալվել է խարդախության համար հետախուզվող քաղաքացին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 21, 2010 11:01
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դնեպրոպետրովսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո dեկտեմբերի 19-ին, ժամը 15.35-ին, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Աշխարհազոր Բաբայանին: Վերջինս այս տարվա օգոստոսի 21-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Ա. Բաբայանը կալանավորված է:
Դիտվել է 1142 անգամ:





Facebook
Tweet This