Հայտնաբերվել է տաքսու վարորդին խաբած ուղևորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 8, 2010 12:45
Տաքսի ծառայություններից մեկի վարորդը ոստիկանության Արաբկիրի բաժնում դեկտեմբերի 6-ին հայտնել է, որ ժամը 14.00-ին Արշակունյանց պողոտայից Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղ է տեղափոխել Խաժակ Հ.-ին, ով խաբեությամբ իրեն է վճարել հուշանվեր հանդիսացող ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1188 անգամ:





Facebook
Tweet This