Հրազդանում առյուծը հոշոտել է 21-ամյա երիտասարդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 29, 2010 11:28
Հրազդանի կենդանաբանական այգում երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել։
Կենդանաբանական այգու 21-ամյա աշխատակիցը դարձել է առյուծի զոհը. վերջինս հարձակվել է, երբ կենդանաբանական այգու աշխատակիցը նրան կերակրելիս է եղել: Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Հրազդանի քննչական բաժնում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Դիտվել է 2967 անգամ:





Facebook
Tweet This