Հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային հանքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 2, 2010 12:21
Երեկ` ժամը 17.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի 16-րդ շենքի թիվ 33 բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կ. Գրիգորյանի բնակարանի խոհանոցում այրվել է սառնարան և ջրատաքացուցիչ:
Նույն օրը`ժամը 04.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային հանքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.00-ին: Հանքի տարածքում այրվել է 25քմ մակերեսով փայտե տնակ ամբողջությամբ:
Դիտվել է 970 անգամ:





Facebook
Tweet This