Ամիր Խանը դարձավ WBA վարկածով առաջին կիսամիջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն
ՍՊՈՐՏ | ankakh | հուլիսի 19, 2009 13:59
Երեկ ուշ երեկոյան Մանչեսթերում 22-ամյա Ամիր Խանը (Մեծ Բրիտանիա) 12 ռաունդանոց մրցամարտում հաղթեց 30-ամյա Անդրեյ Կոտելնիկին (Ուկրաինա) և նրանից խլեց WBA վարկածով առաջին կիսամիջին քաշային (63,5 կգ) պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի կոչումը:
2004 թ. Խանը արծաթե մեդալակիր էր դարձել Աթենքում կազմակերպված օլիմպիական խաղերում և 2005 թ. իր նորամուտն էր նշել պրոֆեսիոնալների մրցումներում: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 22 հանդիպում, տարել է 21 հաղթանակ և կրել է 1 պարտություն:
Դիտվել է 1186 անգամ:





Facebook
Tweet This