Նելլի Աղինյանի առաջին պարտությունը` Հունաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հուլիսի 16, 2009 16:36

nely-205x3001Հունաստանի Իկարիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Նելլի Աղինյանն առաջին պարտությունը կրեց: Հանդես գալով սև ֆիգուրներով`երևանցի գրոսմայստերը զիջեց ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Զագրեբելնիին:

Աղինյանը 5 հնարավորից վաստակած 3,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ միասին բաժանում է 23-40-րդ տեղերը: Առաջատարը Լեհաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կեմպինսկին է` 5 միավոր:

Դիտվել է 1355 անգամ:

Leave a Reply