Սպասելիքներ` Հայաստանի երիտասարդ ծանրորդներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հուլիսի 16, 2009 10:15

Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը Շվեդիայի Լանցքրոնա քաղաքի մարզապալատում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների ակնկալիք կա:

Մեր երկրի պատիվը ծանրորդների մրցաշարում կպաշտպանեն Սմբատ Մարգարյանը (62 կգ), գերծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը և Հայկ Հակոբյանը:

Նախորդ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվել էր Ալբանիայում, Առաքել Միրզոյանը (69 կգ) երկամարտում դարձել էր չեմպիոն, իսկ Ալեքսանյանը բավարարվել էր արծաթե մեդալով:

Ծանրորդուհիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ալլա Սամվելյանը (58 կգ) և Աստղիկ Գալստյանը (63 կգ):

Եվրոպայի նախորդ առաջնությունում արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել Լիանա Մանուկյանը (58 կգ) և Հեղինե Եփրեմյանը (63 կգ):

Ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Անկախ»-ին հայտնեց, որ մերոնցից սպասելիքներ կան: «Եթե նրանք հաղթահարեն այն կիլոգրամները , որոնք բարձրացնում են ներկայումս մարզումների ժամանակ, անպայման մեդալների կարժանան»,- ասաց Ալավերդյանը:

Դիտվել է 871 անգամ:

Leave a Reply