Գետափ գյուղում` տան հյուրասենյակում գազի բալոն է պայթել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 8, 2010 13:05
Երեկ ժամը 20.25-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետափ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1931թ.-ին ծնված Լյուդվիգ Մարգարյանին պատկանող տան հյուրասենյակում տեղադրված 10 կգ կշռով գազի բալոնի պայթյունի հետևանքով փլուզվել է 48 քմ մակերեսով հյուրասենյակը: Լ. Մարգարյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արթիկ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Դիտվել է 2289 անգամ:





Facebook
Tweet This