Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | սեպտեմբերի 28, 2010 13:15

Վահան Դիլանյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

28 սեպտեմբերի, 2010

Խնդրում ենք չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը

Վեհափա’ռ տեր,

Խոր հարգանք տածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ձեր հովվապետական առաքելության հանդեպ,

ընդունելով քրիստոնեության արժեքային համակարգը` խաղաղություն ու հանդուրժողականություն սերմանելու և ներողամիտ լինելու բարձրագույն արժեքներով,

ճանաչելով միջազգային հումանիտար իրավունքի պահանջները,

ինչպես նաև ողջունելով Մայր Աթոռի պարզաբանումը Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին վերադարձնելու կապակցությամբ;

այդուամենայնիվ, դիմում ենք Ձեզ` խնդրանքով` չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը:

Վեհափա’ռ տեր,

Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է նման անմարդկային հանցագործությունները. դիցուք` Մ. Իբրահիմովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հետմահու ազգային հերոսի կոչում շնորհելու փաստը,

Ադրբեջանը դին վերադարձնելու խնդրանքով պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտին, այնինչ նման խնդրանք չի եղել ո’չ Ստեփանակերտին, ո’չ Երևանին:

Ելնելով վերը նշվածից, և հավաստելով մեր խոր ակնածանքը Ձեր հայրապետության հանդեպ, կրկին խնդրում ենք Ձեզ` չշարունակել միջնորդությունը տվյալ հարցում:

Դիտվել է 894 անգամ:

Leave a Reply