Առայժմ` երկու բրոնզ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | օգոստոսի 5, 2010 18:45
Սարաևոյում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ, 76 կգ քաշային Գևորգ Համբարձումյանը: 3-րդ տեղի համար պայքարում Գևորգն առավելության հասավ վրացի Յակով Պետիաշվիլիի նկատմամբ: Սա մեր երկրի ներկայացուցիչների բրոնզե երկրորդ պարգևն է: Նախօրյակին աչքի էր ընկել 42 կգ քաշային Գոռ Բարսեղյանը: Մեդալակիր դառնալուն մոտ էր նաև Յաշա Հակոբյանը (46 կգ), սակայն վճռորոշ հանդիպումում նա պարտվեց ռուսաստանցի Ալդար Բալզինիմանիևին և բավարարվեց հինգերորդ տեղով: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 7-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչները նախորդ տարվա այս ստուգատեսում ճանաչվել էին 3-րդը: Օգոստոսի 7-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Դիտվել է 1249 անգամ:





Facebook
Tweet This