Օձի խայթոց Արագածոտնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 3, 2010 11:03Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.20-ին օձի խայթոցից թունավորումով Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ակունք գյուղի բնակիչ, 1952 թ. ծնված Մկրտիչ Մկրտչյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Նույն օրը, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան բակում օձ կա:
Դեպքի վայր մեկնած` Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարների կողմից վնասազերծվել եւ անվտանգ վայր է տեղափոխվել իժ տեսակի օձ:
Դիտվել է 2494 անգամ:





Facebook
Tweet This