Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել “Շանհայ Էքսպո 2010” միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման արարողությունը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 30, 2010 15:47
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու “Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել “Շանհայ Էքսպո 2010” միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:
Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է “Շանհայ Էքսպո 2010”-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:
Դիտվել է 2017 անգամ:





Facebook
Tweet This