Մահացել է անվանի մարզիկ, մարզիչ և մարզական գործիչ Բակուր Հասրաթյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հունվարի 30, 2013 16:54

Կյանքին հրաժեշտ տվեց հայոց մարզաշխարհի ևս մեկ մեծություն : 86 տարեկան հասակում , 2013 թ. հունվարի 29 –ին ,  իր մահկանացուն կնքեց անվանի մարզիկ, մարզիչ և մարզական գործիչ Բակուր Մարգարի Հասրաթյանը:

Ծնվել է 1927 թ.  հունվարի 11 –ին ` Երևանում , ակադեմիկոս Մորուս / Մարգար /  Հասրաթյանի  ընտանիքում : Եղել է ԽՍՀՄ ազատ  ոճի ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր: Ակտիվ  սպորտին հրաժեշտ տալուց հետո /  1950 թ. /,  11 տարի  մարզիչ է աշխատել   ,,Իսկրա  ,, մարզական ընկերությունում, այնուհետև գլխավորել է  ՀՀ ազատ ըմբշամարտի ազգային հավաքականը : Պատրաստել է բարձրակարգ շատ ըմբիշներ / նշենք օլիմպիական խաղերի , աշխարհի , Եվրոպայի , ԽՍՀՄ առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ Պավել Մալյանին , Նազար Ալբարյանին … /: Եղել է մարզական բարձրագույն վարպետության դպրոցի տնօրեն , աշխատանքի է գործուղվել  Աֆղանստան , երկար տարիներ  ՀՀ  սպորտպետկոմի փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել  և   կրել  ՀՀ   ու  ԽՍՀՄ  վաստակավոր մարզչի պատվավոր կոչումը : Երկար տարիներ  զուգահեռաբար դասախոսել է ֆիզիկական կուլտուրայի հայկական  պետական ինստիտուտում :

Բ. Հասրաթյանը  նաև  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  հիմնադիրներից  է  և մինչև  կյանքի վերջ   ՀԱՕԿ –ի պատվավոր անդամ  էր :

ՀԱՕԿ –ը , ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը , հայոց մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցում են  մեծանուն գործչի ընտանիքին , հարազատներին  ու նրանց հետ կիսում անդառնալի վիշտն ու կորստի ցավը :

Հոգեհանգստի  արարողությունը տեղի կունենա  հունվարի 30 –ին , հուղարկավորությունը ` հունվարի 31 –ին , ժամը 14 –ին  / Խանջյան  – 31 /:

                                                                                                                          ՀԱՕԿ –ի լրատվության  բաժին

Դիտվել է 931 անգամ:

Leave a Reply