ԵՄ-ն հաստատել է էլեկտրոնային ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու կարգ
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 8, 2012 11:46
Նոր կարգը (№ 815/2012 13.09.2012թ.), որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ից, ըստ ՊԵԿ-ի տեղեկատվության, տալիս է մանրամասն նկարագիր հեռահաղորդակցության, գովազդի, էլեկտրոնային այլ ծառայությունների մատակարարման գործարքների հարկման հատուկ մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:
Մասնավորապես, սկսած 2015թ. հունվարի 1-ից ԵՄ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտը, նույնիսկ եթե վերջինս գրանցված է որևէ ԵՄ անդամ երկրում, որտեղից մատուցում է էլեկտրոնային ծառայություններ իր հաճախորդներին, իր գործունեության համար ենթակա է լինելու ԱԱՀ-ով հարկման ԵՄ անդամ այն երկրներում, որտեղ մատուցում է այդ ծառայությունները:
«Մեկ պատուհանի» սկզբունքը թույլ կտա ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ձեռնարկություններին օգտագործելու վեբ պորտալ, որտեղ նրանք կհայտարարագրեն նշված ծառայությունների մատուցումից հաշվեգրվող ԱԱՀ-ի գումարը հաճախորդի երկրում:





Facebook
Tweet This