Կունենա ՞նք արժանապատիվ տրանսպորտ, թե՞ ոչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունիսի 13, 2012 16:26

Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել “Սպառողների միություն” ՀԿ-ի նախագահ Արմեն Պետրոսյանն ու մի խումբ ակտիվիստներ, ովքեր, դժգոհ լինելով հանրային տրանսպորտի վիճակից` որոշել են նախաձեռնել շարժում և իրենց բողոքը ներկայացնել քաղաքային իշխանություններին` վիճակը բարելավելու նպատակով: Ուստի մի շարք հասարակական կազմակեպությյւններ և նախաձեռնողական խմբեր պատրաստվում են հայտարարություն  տարածել հասարակական տրանսպորտում առկա խնդիրների վերաբերյալ` արտահայտելով իրենց դժգոհությունն ու անհանգստությունը այս կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է: Որպես իրավական և սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջև պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ և անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսևորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուների գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետևանքների:

Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղևոր «փախցնելու» պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետևանքն է:

Բանախոսները փաստեցին, որ այս ոլոտում ևս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի, իսկ Արմեն Պողոսյանն էլ հայտնեց, որ իրենց ՀԿ-ի կողմից կատարված մոտավոր հաշվարկներով օրական  25.000 դոլարի չափով չհարկված եկամուտ է շրջանառվում  տրանսպորտի բիզնեսում:

Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձենությունից Արման Ղարիբյանն իր հերթին նշեց, որ արժանապատիվ տրանսպորտի համար պայքարի շարժումը մեծ ուժ է ստանում, և իրենք ակնկալում են, որ օր-օրի ավելի շատ մարդիկ կմիանան իրենց, և  սեղմ ժամկետներում կունենանք իսկապես արժանապատիվ տրանսպորտ: Նա հայտնեց, որ իրենց հայտարարության տակ ստորագրել են մի շարք դաշինքներ, ՀԿ-ներ և շարժումներ.

“Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված և հետևողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու, ոլորտում օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը և պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար:

Միասին մենք ավելիին կարող ենք հասնել”:

Հայտարարության տակ ստորագրել են   Հայաստանի Սպառողների ասոցիացիա ՀԿ, Աքիլես ԱԻՊԿ ՀԿ,  Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ, Էկոլոգիական հասարակական դաշինք,  Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնությունը:

 

 

Վահե Մակարյան

Դիտվել է 989 անգամ:

Leave a Reply