Հավակնորդները երկուսն են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 19, 2012 13:45
Եգիպտոսի Սուլայմանիա քաղաքում ընթացող «Ֆեդերացիայի գավաթ» անվանումը կրող կանանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության (3-րդ դիվիզիոն, Ա խումբ) հաղթողի հավակնորդները Հայաստանի և Մարոկկոյի հավաքականներն են: Մարոկկոյի հավաքականը 2:1 հաշվով հաղթել Է Իռլանդիայի թիմին:
Նախորդ փուլերում Հայաստանի հավաքականը` Աննա Մովսիսյան՝ խաղացող մարզիչ, Անի Ամիրաքյան, Նունե Խաչատրյան կազմով միևնույն 3:0 հաշվով հաղթել են Քենիայի եւ Մալթայի թիմերին: Եթե Հայաստանի թենիսիստուհիները հաղթեն Իռլանդիայի թիմին, ապա այս ենթախմբի հաղթողը կորոշվի Հայաստան-Մարոկկո մրցամարտում:
Դիտվել է 795 անգամ:





Facebook
Tweet This