Արգավանդում կահույքի պահեստ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 22, 2011 12:35
Սեպտեմբերի 20-ին`ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել , որ Արգավանդ գյուղում այրվում է կահույքի պահեստ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`ևս երկու մարտական հաշվարկ,ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին, մարվել`15.10-ին:
«Բաղրամյան Հարություն» ԱՁ-ին պատկանող երկհարկանի շինության երկրորդ հարկում այրվել է պահեստավորված կահույք` 150 քմ մակերեսով:
Դիտվել է 765 անգամ:





Facebook
Tweet This