Բերման են ենթարկել տաքսու վարորդին կողոպտողին և ծեծողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 14, 2011 15:48
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 29-ամյա Անդրանիկ Գ.-ն և հայտնել, որ մի քանի օր առաջ իրեն կողոպտել են:Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 17.00-ին, 23-ամյա Արման Հ.-ն` ընկերոջ հետ, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայում ծեծի են ենթարկել Անդրանիկ Գ.-ին և ավտոմեքենայի բեռնախցիկից բացահայտ հափշտակելով գումար` դիմել են փախուստի:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.20-ին, Հաղթանակ թաղամասում Արման Հ.-ն նկատելով Անդրանիկ Գ.-ի վարած ավտոմեքենան՝ կանգնեցրել է, ծեծի ենթարկել վարորդին և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արման Հ.-ն բերման է ենթարկվել:
Դիտվել է 1105 անգամ:





Facebook
Tweet This