Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 13, 2011 11:03
Սեպտեմբերի 12-ին ժամը 16:25-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը: Վիրավորի վիճակը միջին ծանրության է: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հաղորդում են, որ միջադեպի առիթով տարվում է քննություն:
Դիտվել է 1932 անգամ:





Facebook
Tweet This