Հովհաննես Դավթյանը` ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | օգոստոսի 27, 2009 14:16

JUDO-EURO-MEN-60KGՀոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Հովհաննես Դավթյանը: 60 կգ քաշային հայ մարզիկը վերելքով էր անցկացրել նախնական փուլի հանդիպումները` հաղթելով բոլոր մրցակիցներին: Թեև քառորդ եզրափակչում նա պարտվեց, սակայն բրոնզե մեդալ նվաճելու հույսը կար: Եվ Դավթյանը, հաղթելով չեխ Պավել Պետրիկովին և իրանցի Վահիդ Սարլակին, կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:

Բրոնզե մեդալ ստացավ նաև իտալացի Էլիո Վերդեն: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Գեորգի Զանտարայան: Արծաթե մեդալը բաժին հասավ ճապոնացի Հիրոակի Հիրաոկային: Վերջինս քառորդ եզրափակչում հաղթել էր Դավթյանին: 66 կգ քաշային Արմեն Նազարյանն անհաջող հանդես եկավ` պարտվելով առաջին իսկ գոտեմարտում:

Դիտվել է 1332 անգամ:

Leave a Reply