Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 46-ամյա Արմենը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 24, 2011 12:57
Հունիսի 23-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի մոտ վրաերթ է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին, Այնթապ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 46-ամյա Արմեն Մակարյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 811 անգամ:





Facebook
Tweet This