Հայաստանի 8 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 15, 2009 15:26
Այսօր Լեհաստանի Շեցին քաղաքի մարզապալատում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ռինգում փորձություն է սպասում մեր երկրի 8 բռնցքամարտիկի: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանն այդ պատիվը վստահել է Կարեն Այվազյանին (51 կգ), Ալեքսան Շախյանին (54 կգ), Արամ Ավագյանին (57 կգ), Վլադիմիր Մարգարյանին (64 կգ), Հարություն Աբրահամյանին (69 կգ), Գոռ Արիստակեսյանին (75 կգ), Ազատ Դավթյանին (91 կգ), Հովհաննես Օհանյանին (+ 91 կգ): Վերջինս աշխարհի երիտասարդների չեմպիոն Բագրատ Օհանյանի կրտսեր եղբայրն է, և նրա հետ մեծ հույսեր են կապում: Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի օգոստոսի 23-ին:
Դիտվել է 1247 անգամ:





Facebook
Tweet This