ԱՄՀ-ի գնահատականով՝ հարկահավաքման մակարդակը ցածր է
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 15, 2011 14:53
Արժույթի միջազգային հիմնադրամին չի գոհացնում կառավարության իրականացրած բարեփոխումների իներտ ընթացքը, սակայն դրանք ընթանում են ճիշտ ուղղությամբ. այսպիսի գնահատական տվեց ԱՄՀ Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան:
Տոլոսան ասաց, որ նկատելի դրական քայլեր են արվում հարկայինի անարդար աշխատանքի ընկալումը փոխելու համար: «Սակայն դրանք դեռևս բավարար չեն հարկային դաշտը բարելավելու համար»,- ասաց նա:
Տոլոսան դրական գնահատեց ֆինանսների նախարարության ենթակայությամբ ստեղծված հարկայինի գործողությունները գանգատարկելու մեխանիզմի ստեղծումը, որտեղ հարկատուն կարող է ուղղել իրեն հուզող հարցը ու որին կպատասխանի ոչ այն մարմինը, որն իրեն ստուգում է:
Սակայն Հայաստանում հարկահավաքման մակարդակը շատ ցածր է: Տոլոսան ասաց, որ հարկերի հավաքումը ՀՆԱ- ի հետ ունեցած հարաբերակցությամբ ԱՊՀ տարածքում Հայաստանին զիջում է Տաջիկստանը:
«Կառավարության քայլերը հարկահավաքման մակարդակը բարձրացնելու համար արդյունք չեն տալիս և պետք է նոր մոտեցումներ գտնել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
ԱՄՀ -ն այս տարի Հայաստանին կհատկացնի մոտ 56 միլիոն դոլար վարկ:





Facebook
Tweet This