«Մոնո»-ն այլ սեփականատեր ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 1, 2011 10:31
«Մոնո» ֆրանսիական խմորեղենի արտադրամասն ու խանութը չեն պատկանում «Կոնվերսբանկի» մասնաճյուղը կողոպտել փորձած ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանին:
Սեփականատերը «Վիլլա դե Տորտա» ֆրանսիական ընկերությունն է, որը պարզապես Երեւանի Չեխովի փ. 36/2 շենքում վարձակալել էտարածք , որը պատկանում է Արթուր Հակոբյանի հորը:
Հայաստանում «Մոնո» բրենդը ներկայացնող «Վիլլա դե Տորտա» ընկերությունն այս հայտարարությունն արել է ի պատասխան մամուլի այն հրապարակումների, թե Արթուր Հակոբյանը բազմաթիվ բիզնեսներ ունի, եւ ի թիվս դրանց նաեւ նրանն է «Մոնո» խմորեղենի արտադրությունը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը երկու օր առաջ զինված, դիմակավորված մտել է իր պահպանության ենթակայության տակ գտնվող «Կոնվերսբանկի» Գայի պողոտայում գտնվող մասնաճյուղ եւ փորձել թալանել:





Facebook
Tweet This