Նորեկներ` բռնցքամարտի Հայաստանի հավաքականում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 8, 2011 13:27

Բռնցքամարռի Հայաստանի հավաքականում երկու նորեկ կա: 69 կգ քաշային Ռաֆիկ Խաչատրյանը ազգային ընտրանիի կազմում կմասնակցի մարտի 22-27-ը Չեխիայում կայանալիք բռնցքամատի միջազգային մրցաշարին: Մեր թիմի կազմում նա իր նորամուտը կնշի: Այդ ստուգատեսում ռինգ դուրս կգա նաև Եվրոպայի չեմպիոն Էդուարդ Համբարձումյանի ազգականը`  54 կգ քաշային Արթուր Համբարձումյանը: Նախատեսվում է, որ ՉԵխիա կմեկնեն Հայաստանի 5 բռնցքամարտիկներ: Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանի  5 բռնցքամարտիկներ մասնակցել էին Բուլղարիայում կայացած միջազգային մրցաշարին, սակայն,  նրանք անմասն էին մնացել խաղարկված մեդալներից:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply