Այրվում է կույրերի միավորման շենքի տանիքը

Օրվա լուր | | August 10, 2009 11:14

Կույրերի միավորման շենքըԻսահակյան 18 հասցեում գտնվող կույրերի միավորման շենքի տանիքում մոտ 1 ժամ առաջ բռնկված հրդեհը մինչ հիմա չի մարվում: Դեպքի վայր է ժամանել 8 հրշեջ մեքենա:

Շենքի պահակ Սերգեյն «Անկախ»-ին ասաց, որ դեռ ուրբաթ շենքի վերջին` 4-րդ հարկից աշխատակիցները տաքացած մալուխի հոտ էին առնում:

«Շենքի տանիքում միայն ԱրմենՏելի բուդկան է, ուրիշ բան չկա, հավանաբար դրանից էլ կպել է տանիքը- ասում է Սերգեյը,- Ուրբաթ օրը հենց հոտ առանք, ամեն ինչ ստուգել ենք, բացի բուդկայից, քանի որ մեր պարտականության մեջ չի մտնում դա էլ ստուգել»:

Նրա խոսքով` ԱրմենՏելը պարտավոր է գոնե ամսվա ընթացքում մի քանի անգամ ստուգել, բայց ինքը հիշում է, որ ավելի հազվադեպ էին ստուգում: 

Կույրերի միավորման շենքի տանիքը վերանորոգվել է անցած տարի: Շենքի 2-րդ հարկը վարձակալել էր Ռուսաստանի տուրիզմի և սերվիզի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը, իսկ առաջին հարկում նոտարական գրասենյակ է:

Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, որ հրդեհի մարումից հետո նոր հնարավոր կլինի ասել` պատճառը։

Հրդեհից ոչ ոք չի տուժել:

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply