Ձերբակալություն Ավանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 3, 2011 14:32

Երեկ ժամը 22.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 44-ամյա Գևորգ Մ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Պարզվել է, որ փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, Գևորգ Մ.-ն գյուղատնտեսական ակադեմիայի  հարակից զբոսայգում բացահայտ հափշտակել է 15-ամյա մի տղայի բջջային հեռախոսը:

Դանակն ու հեռախոսն առգրավված են:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply