Վլադիմիր Ենգիբարյանը պարգևատրվեց ոսկե մեդալով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 3, 2011 13:40

Այս օրերին Հայաստանում է բռնցքամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը:79-ամյա վետերանը 1994 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում: Եվ ահա, նրան ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Ողջունելով լեգենդար բռնցքամարտիկին` նախարարն ընդգծեց, որ ողջ հայ ազգը հպարտանում է անվանի մարզիկով և մշտապես հիշում է 1956-ն Մելբուռնի օլիմպիական ռինգում նրա տարած հաղթանակը: Իր հերթին Վլադիմիր Ենգիբարյանը նշեց, որ ուրախ է հայրենիքում գտնվելու,  մեր երկրի մարզական պետական կատույցի ղեկավարի հետ հանդիպելու համար:  Հայաստանում ֆիզիակական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի  համար Վլադիմիր Ենգիբարյանը պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply