Բացթողում, որն անհրաժեշտ է շտկել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 2, 2011 16:16

Հայաստանի լեգենդար բռնցքամարտիկ, 1956-ին  Մելբուռնի կայացած օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած, 1953, 1957, 1959 թվականների Եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Վլադիմիր Ենգիբարյանը սպորտում իր ունեցած վաստակի համար պարգեւատրվել Է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  շքանշանով: Ենգիբարյանը վերջին տարիներին  բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Նա Երևանում հիմնադրել է պատանի բռցնքամարտիկների դպրոց: Ցավոք, միայն առաջիկայում այն պաշտոնապես կկոչվի անվանի բռնցքամարտիկի անունով: Ինչ խոսք, կատարվածը բացթողում պետք է համարվել: Հաջորդ տարի կլրանա Ենգիբարյանի 80-ամյակը: Նախատեսվում է հոբելյանը Հայաստանում հանդիսավորությամբ նշել:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply