ՌԴ-ի հինգ խոշորագույն բանկերի բաժինը ակտիվներում 2009 թվականին կգերազանցի կեսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2009 16:37

ՌԴ-ի Բանկի վարկային կազմակերպությունների գործունեության թույլատրագրման եւ ֆինանսական առողջացման դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Սուխովի խոսքերով` բանկային համակարգի ակտիվներում երկրի 5 խոշորագույն բանկերի բաժինը կարող է գերազանցել 50 տոկոսը:

«Դրանք հիմնականում այն բանկերն են, որոնք վերահսկվում են պետության կողմից, բայց ես կարծում եմ, որ դրական կլինի, եթե առաջին հնգյակում լինի գոնե մեկ մասնավոր բանկ»,-Սուխովի խոսքը փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը`ավելացնելով, որ կես տարվա ընթացքում ռուսաստանյան բանկային համակարգի ակտիվների միագումար ծավալում հնգյակի բաժինը 43 տոկոսից աճել է մինչեւ 48 տոկոս:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply