ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդին հերքում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2011 4:04

ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանի որդին` Միսաք Բալասանյանը, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Բալասանյան ընտանիքի որևէ անդամ թիկնապահներ չի ունեցել, վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի տարածքում, այլ` գործարանի տարածքից դուրս, և դրան մասնակից են եղել ոչ թե գործարանի աշխատակիցները, այլ կողմնակի անձինք, որոնց ինքնությունը պարզվում է»:

«Հետագա մանրամասնությունները պարզելու համար խնդրվում է դիմել հետաքննությունը վարող իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հիմնվել փողոցային ասեկոսների վրա»,-ասված է հայտարարության մեջ:

«ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ-ն պատկանում է Բալասանյանների ընտանիքին:

Հիշեցնենք, որ Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ փետրվարի 24-ին` ժամը 15.00-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է:

«Ձեռնարկված օպերատիվ-ետախուզական ևքննչական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետվիճաբանել են 1981 թ. ծնված Արսեն Սահակյանը, 1983 թ. ծնված Ալբերտ Սահակյանը, 1985 թ.ծնված Արմեն Սահակյանը, 1972 թ. ծնված Արմեն Սահակյանը, 1982 թ. ծնված ԱրթուրԱռաքելյանը, 1981 թ. ծնված Վարդան Ասատրյանը, 1978 թ. ծնված Արման Սիրեկանյանը և ոմնԷդգար (անձը պարզվում է):

Վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը և Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակողգործիքից ստացել են վնասվածքներ, որի հետևանքով Արթուր Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:
Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, Արման Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և սպանություն կատարողի անձը պարզելու ուղղությամբ:
Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը»,- հաղորդել էր ոստիկանությունը:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply