Կարապի լճի սահադաշտը դադարեցրեց աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2011 13:39

Կարապի լճի տարածքում գործող սահադաշտը փետրվարի 22-ից դադարեցրել է աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից` նշելով, որ +8 ջերմաստիճանից բարձր պայմաններում սարքավորումները չեն կարող համապատասխան վիճակում պահել սառցե դաշտը:

Սահադաշտի սարքավորումների եւ նստատեղերի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են փետրվարի 24-ից: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանից, նախկինում եւս սահադաշտն իր աշխատանքները դադարեցրել է փետրվարի 22-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում: Կարապի լիճը նորից կգործի` որպես լիճ:

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply