Դանակահարություն Գյումրիում. մեկ մարդ մահացել է, մյուսը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2011 11:21

Երեկ` ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել Արթուր և Վարդան Ասատրյանները (մնացած տվյալները պարզվում են), որտեղ Արթուրը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վարդան Ասատրյանն ի վիճակի չէ հաղորդում տալու:

Ոստիկանությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրը և հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինը:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply